Զարթոնքում լարված իրավիճակ է
Հասարակություն
13:23 13/04/2019
Հայաստան

Զարթոնքում լարված իրավիճակ է

Լարված իրավիճակ է Արմավիրի մարզի Զարթոնք համայնքում, հնչել են նաև կրակոցներ։ Գյուղացիները փակել են երկաթգիծը՝ նստելով ռելսերի վրա։ Գյուղում մեծ թվով ոստիկաններ են հավաքված։

Ոստիկանությունից Panorama.am-ին ասացին, որ  դեպքի հետ կապված ավելի ուշ կլինի իրենց պաշտոնական հաղորդագրությունը։ 

Նշենք, որ ապրիլի 11-ին համայնքի բնակիչները փակել էին միջպետական ճանապարհը և պահանջում էին համայնքի 23 տարվա ղեկավար Պարույր Սարգսյանի հրաժարականը։

«Սաղ գյուղին առել են, վարկաբեկում են, սպառնում են։ Վերևներից թող գան այս հարցը լուծեն։ Հանցագործ գյուղ է։ Բանդա»,- ասաց Երևան-Գյումրի երկաթգիծը փակած գյուղի բնակիչներից մեկը։







Լուսանկարները՝ tert.am-ի:

Placeholder
Զարթոնքում լարված իրավիճակ է