Հրապարակվել է ԽՍՀՄ-ում արգելված Ալլա Պուգաչովայի «Айсберг» երգի տեսահոլովակը
Աշխարհում
10:00 15/04/2019
Աշխարհ

Հրապարակվել է ԽՍՀՄ-ում արգելված Ալլա Պուգաչովայի «Айсберг» երգի տեսահոլովակը

Ապրիլի 14-ին Ռուսաստանի պետական հեռուստառադիոֆոնդը հրապարակել է Ալլա Պուգաչովայի «Айсберг» երգի տեսահոլովակը, որն արգելված էր ԽՍՀՄ-ում։ Այս մասին տեղեկանում ենք «Իզվեստիա»-ից։

Կատարված հարցման արդյունքներով նաև պարզվել է Ալլա Պուգաչովայի ամենասիրված երգերի ցանկը, ըստ որի «Миллион алых роз» երգը դարձել է ռուսաստանցիների ամենասիրելի երգը։ Այս երգի օգտին է քվեարկել հարցվածքների 19 տոկոսը։

Երկրորդ տեղը զբաղեցնում է «Позови меня с собой» կատարումը՝ 18 տոկոսով։ Եռյակը եզրափակում է «Этот мир придуман не нами» երգը՝ 15.5 տոկոսով։

Սիրված երգերի շարքում եռյակին հաջորդում են «Любовь, похожая на сон» (15%), «Айсберг» (14%), «Не отрекаются любя», «Арлекино», «А знаешь, все еще будет» երգերը։

Նշենք, որ այսօր՝ ապրիլի 15-ին լրանում է Ալլա Պուգաչովայի 70-ամյակը։ Պրիմադոննայի հոբեյլանին նվիրված համերգը տեղի կունենա ապրիլի 17-ին Կրեմլում։

Placeholder
Հրապարակվել է ԽՍՀՄ-ում արգելված Ալլա Պուգաչովայի «Айсберг» երգի տեսահոլովակը