Զիդանը Ռոնալդուին անփոխարինելի է համարել
Սպորտ
15:00 15/04/2019
Աշխարհ

Զիդանը Ռոնալդուին անփոխարինելի է համարել

Մադրիդի Ռեալի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ թիմի նախկին հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին անհնար է փոխարինել։ Զիդանի խոսքով, խաղացողները, որոնք կգան «Ռեալ», չեն կարողանա անել այն, ինչ կարող էր Ռոնալդուն։

«Սակայն սա կյանքն է։ Քանի դեռ նա այստեղ էր և անում էր մեծ գործեր, մենք նրանով հիանում էինք»,- Լենտա.ռու-ի հաղորդմամբ՝ ասել է ֆրանսիացի մարզիչը։

Նա նաև նկատել է, որ այս խաղաշրջանում «Ռեալին» չի հաջողվի որևէ տիտղոս նվաճել, սակայն  ֆուտբոլիստները կջանան առաջնությունն ավարտել հնարավորինս բարձր հորիզոնականում։

Մասնավորապես Զիդանը մտադիր է առաջ անցնել «Մադրիդի Աթլետիկոյից», որը երկրորդ տեղում է և «Ռեալին» գերազանցում է 5 միավորով։ Սակայն «Ռեալը» մեկ խաղ պակաս է անցկացրել։ 

Placeholder
Զիդանը Ռոնալդուին անփոխարինելի է համարել