Դալի հայրական տանը կբացվի թանգարան
Մշակույթ
19:51 15/04/2019
Աշխարհ

Դալի հայրական տանը կբացվի թանգարան

Այն տանը, որտեղ ծնվել և իր կյանքի առաջին տարիներն է անցկացրել իսպանացի գեղանկարիչ, քանդակագործ,  սյուրռեալիզմի հիմնադիրներից Սալվադոր Դալին (1904- 1989 թթ.), կբացվի նկարչի կյանքին նվիրված թանգարան։

Գազետա.ռու կայքը, հղում անելով «Եվրո պլյուսին», գրում է, որ իսպանական  Ֆիգերասի քաղաքապետարանը սկսել է տան  վերակառուցմանը։ Նախատեսված է թանգարանը բացել 2021 թվականի երկրորդ կեսին։

Նշվում է, որ թանգարանի  հիմնական թեման լինելու է նկարչի մանկությունն ու երիտասարդությունը։ Բացի այդ, այցելուները կարող են տեսնել ցուցանմուշներ, որոնք վերաբերում են արդեն տարեց Դալիին։  Թանգարանը գտնվելու է Մոնտուրիոլ փողոցի 20 համարի տանը։ Այդ շենքը կառուցվել է 1898 թվականին։
 

Placeholder
Դալի հայրական տանը կբացվի թանգարան