Վերարտադրողական կլինիկայի բժիշկը փոխել է անալիզները և 49 երեխայի հայր դարձել
Առողջություն
09:00 15/04/2019
Աշխարհ

Վերարտադրողական կլինիկայի բժիշկը փոխել է անալիզները և 49 երեխայի հայր դարձել

Նիդեռլանդներում «Պաշտպանության երեխաների համար» կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում պատմել է, որ Ռոտերդամում արհեստական բեղմնավորման կլինիկայի սեփականատերը 49 երեխաների կենսաբանական հայրն է:  svpressa.ru-ի հաղորդմամբ, այդ մասին են վկայում ԴՆԹ անալիզները։

Քննությունը բացահայտել է, որ տղամարդը, աշխատելով կլինիկայում, օգտագործել է իր սեփական սերմնահեղուկը ընտրված դոնորների սերմնահեղուկի փոխարեն։

Տղամարդը մահացել է 2017թ. 89 տարեկանում: Նախքան մահանալը խոստովանել էր, որ 60 երեխայի հայր է այլ կլինիկայում, որը փակվել էր 2009-ին խախտումների մասին հայտարարությունից հետո։
 

Placeholder
Վերարտադրողական կլինիկայի բժիշկը փոխել է անալիզները և 49 երեխայի հայր դարձել