Տիկնիկային թատրոնի «Վհուկը» մրցանակի է արժանացել
Մշակույթ
10:38 15/04/2019
Հայաստան

Տիկնիկային թատրոնի «Վհուկը» մրցանակի է արժանացել

Երևանի պետական տիկնիկային թատրոնը  հերթական անգամ մասնակցում է Լեհաստանի Կրակով քաղաքում անկացվող Wschod-zachod 6-րդ միջազգային թատերական փառատոնին։ Թատրոնը ներկայացրել է «Վհուկը» բեմադրությունը, արժանացել ժյուրիի հատուկ մրցանակի։ Ներկայացման ռեժիսոր Սամսոն Մովսեսյանն արժանացել է հատուկ մեդալի «Ուկրաինական մշակույթի մեջ ներդրում ունենալու համար»։ Այս մասին նշված է Տիկնիկային թատրոնի ֆեյսբուքյան էջում։ 

Հայտնում են նաև, որ  փառատոնի կազմակերպիչները արդեն Երևանի պետական տիկնիկային թատրոնին հրավիրել է մասնակցելու հաջորդ տարվափառատոնին։ 

«Վհուկը» ներկայացումն արված է Գոգոլի «Վիյ» պատմվածքի մոտիվներով

«Կյանքում վախով առաջնորդվելը մարդուն տանում է դեպի կործանում, պետք է փորձել վախերից ձերբազատվել, ծիծաղել դրանց վրա, ինչպես դա անում է Գոգոլը»:


 

Placeholder
Տիկնիկային թատրոնի «Վհուկը» մրցանակի է արժանացել