Վանեցյան. Միհրան Պողոսյանի գտնվելու վայրը հայտնի է
Իրավունք
14:46 16/04/2019
Հայաստան

Վանեցյան. Միհրան Պողոսյանի գտնվելու վայրը հայտնի է

Ազգային անվտանգության ծառայությանը հայտնի է, թե որտեղ է գտնվում  ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը։ Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը։

«Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, աշխատանքներ կկատարվեն, հետո կիմանաք»,-նշեց նա։

Հիշեցնենք, որ ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Placeholder
Վանեցյան. Միհրան Պողոսյանի գտնվելու վայրը հայտնի է