Մեկնարկել է ԱԺ հերթական քառօրյան
Քաղաքական
10:45 16/04/2019
Հայաստան

Մեկնարկել է ԱԺ հերթական քառօրյան

Մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի հերթական քառօրյան։ Նիստերի օրակարգում ընդգրկված է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, ինչպես նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։

Նստաշրջանի օրակարգում է նաև «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2018 թվականի գործունեության մասին» հաղորդումը և այլ հարցեր:

Placeholder
Մեկնարկել է ԱԺ հերթական քառօրյան