Մոնրեալում ապրիլի 24-ին հայտարարված է Հայոց ցեղասպանության հիշատակման օր
Քաղաքական
10:00 17/04/2019
Աշխարհ

Մոնրեալում ապրիլի 24-ին հայտարարված է Հայոց ցեղասպանության հիշատակման օր

Մոնրեալի քաղաքապետարանն ապրիլի 15-ին հատուկ նիստի ընթացքում հանդես է եկել հայտարարությամբ կապված Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի հետ։ horizonweekly.ca-ի հաղորդմամբ, հայտարարությունում նշված է, որ 1915-16 թթ. տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որին զոհ է գնացել հայ ժողովրդի երկու երրորդը։

Նշվում է նաև, որ 1997 թվականից սկսած Մոնրեալի քաղաքապետարանը ամեն տարի բանաձև է ընդունում, որով դատապարտում է մեկուկես միլիոն հայերի տեղահանությունը, ջարդը։

Քաղաքապետարանի հայտարարության մեջ նշվում է, որ Մոնրեալում ապրում է 50 հազար հայ, որոնք, որպես հայ համայնք, իրենց մասնակցությունն են բերում քաղաքի մշակութային, տնտեսական,  քաղաքական կյանքին։

Մոնրեալի քաղաքապետը վավերացմամբ 2019 թվականի ապրիլի 24-ը Մոնրեալում հայտարարված է Հայոց ցեղասպանության հիշատակման օր։

Placeholder
Մոնրեալում ապրիլի 24-ին հայտարարված է Հայոց ցեղասպանության հիշատակման օր