Նազարբաևը հնարավոր է դառնա ԵՏՄ-ի պատվավոր նախագահը
Քաղաքական
14:50 18/04/2019
Աշխարհ

Նազարբաևը հնարավոր է դառնա ԵՏՄ-ի պատվավոր նախագահը

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հնարավոր է զբաղեցնի Եվրասիական տնտեսական միության պատվավոր նախագահի պաշտոնը։ kommersant.ru-ն գրում է, որ որոշումը հնարավոր է ընդունվի մայիսի 29-ին Նուր-Սուլթանում, որտեղ կայանալու է Եվրասիական տնտեսական բարձրագույն  խորհրդի նիստը միության բոլոր անդամ-երկրների  (Հայաստան, ՌԴ, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան) նախագահների մասնակցությամբ։ Երկրների ղեկավարները նշելու են միության ստեղծման հինգամյակը և քննարկելու այդ ընթացքում հասած արդյունքները։

Ներկա պահին նման պաշտոն գոյություն  չունի, այդ իսկ պատճառով Նազարբաևի ապագա լիազորությունների շրջանակը դեռևս չի սահմանվել: Աղբյուրի հաղորդմամբ, միայն հայտնի է, որ ի թիվս այլ բաների, նա կկարողանա ներկայացնել  ԵԱՏՄ-ն  արտաքին խաղացողների առջև։ Իսկ ավելի հստակ պատվավոր նախագահի պաշտոնի բովանդակությունը կքննարկվի նախ  ապրիլի 29-ին անդամ-երկրների փոխվարչապետների, ապրիլի 30-ին  կառավարությունների ղեկավարների հետ, վերջնական որոշումը կկայացվի մայիսի 29-ին հոբելյանական նիստի ժամանակ։

Հիշեցնենք, որ Նազարբաևը Ղազախստանի նախագահի լիազորությունները վայր է դրել մարտի 20-ին։ Նրա նախագահության ժամկետը լրանում էր 2020 թվականին։ Նա երկիրը ղեկավարում էր  30 տարի։

Placeholder
Նազարբաևը հնարավոր է դառնա ԵՏՄ-ի պատվավոր նախագահը