Վիրավոր զինծառայողին վիրահատում են
Իրավունք
11:00 18/04/2019
Հայաստան

Վիրավոր զինծառայողին վիրահատում են

Երևանում  տեղակայված զորամասերից մեկում արտակարգ դեպք է տեղի ունեցել։

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Panorama.am-ին հայտնեց, որ կրծքավանդակի հատվածում հրազենային վնասվածքով  Միքայելյան վիրաբուժական հիվանդանոց է տեղափոխվել  պայմանագրային զինծառայող։

«Այս պահին նա վիրահատվում է»,-ասաց ՊՆ խոսնակը։

Panorama.am-ին քննչական կոմիտեից հայտնեցին՝ քննություն է տարվում 1995 թվականին ծնված պայմանագրային զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

«Այս պահին դեպքի վայրում քննիչները աշխատում են: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-ասաց ՔԿ մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրիա Հարությունյանը։
 

Placeholder
Վիրավոր զինծառայողին վիրահատում են