Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայտնի փոփ-աստղ Մայքլ Ջեքսոնի ներկայացուցիչ Ջոն Բրանկան մտածում է դատի տալ «Լքելով Նևերլենդը» ֆիլմի ռեժիսոր Դեն Ռիդին:
Գազետա.ռու կայքը, հղում անելով Billboard-ին, գրում է, որ Բրանկան հայտարարել է այդ մասին Հարվարդի իրավունքի դպրոցում քննարկման ընթացքում, որտեղ խոսել են փոփ-երգչի շուրջ առաջացած սկանդալի մասին։
«Այդ մարդիկ հորինել են այդ պախարակող պատմությունը, որովհետև գումար են ուզել, իսկ մենք դա այդպես չենք թողնի»,- ընդգծել է Ջ. Բրանկան։
Նա նշել է, որ ներկայացված ֆիլմն անսպասելի էր իրենց համար, քանի որ նկարահանել են գաղտնի։ Ջեքսոնի ներկայացուցիչը որևէ հնարավորություն չի ունեցել հերքել սխալ տեղեկատվությունը և ներկայացրել իրադարձությունների իր տարբերակը։
«Լքելով Նևերլենդը» վավերագրական ֆիլմը նվիրված է երկու տղամարդկանց՝ 37-ամյա Ջեյմս Սեյֆչակի և 41-ամյա Ուեյդ Ռոբսոնի կյանքի իրադարձություններին: Նրանք ընկերություն են արել Ջեքսոնի հետ, երբ երեխա են եղել, սակայն մեծանալով, հասկացել են, որ երգչի կողմից բռնության զոհ են դարձել: