Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի մի քանի նախագիծ
Քաղաքական
10:37 19/04/2019
Հայաստան

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի մի քանի նախագիծ

Ազգային ժողովն այսօր քվեարկության դրեց մի քանի օրինագծեր։ Այսպես՝ առաջին ընթերցմամբ ընդունվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագծին կողմ քվեարկեց 86 պատգամավոր, 2 պատգամավոր ձեռնպահ քվեարկեց։

Խորհրդարանը 94 կողմ ձայնով ընդունեց նաև «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

96 կողմ ձայնով ընդունվեց նաև «ՀՀ  ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

 

Placeholder
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի մի քանի նախագիծ