Պատգավավորը հրաժեշտ է տալիս Եվրոպական խորհրդարանին՝  կատարելով ԵՄ հիմնը
Քաղաքական
10:18 19/04/2019
Աշխարհ

Պատգավավորը հրաժեշտ է տալիս Եվրոպական խորհրդարանին՝ կատարելով ԵՄ հիմնը

Եվրոպական խորհրդարանում Սլովենիայի պատգամավոր Ալոնժ Պետերլեն նախօրեին Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի ժամանակ, որը վերջինն էր Եվրոպական խորհրդարանի ընտրություններից առաջ, կատարել է Եվրոպական միության հիմնը՝ «Ձոն ուրախությանը», որը 1785թ․-ին գրել է Ֆրիդրիխ Շիլլերը ու որի համար Լյուդվիգ Վան Բեթհովենը գրել է երաժտություն ու այն ներառել իր 9-րդ սիմֆոնիայի մեջ 1823թ․-ին։ Այս մասին հայտնում է BBC-ն։

«Մեր պարտականությունն է Եվրոպան պահել միասնական։ Եկեք կառուցենք Նոտղը Դամը և Շնորհավոր Զատիկ»,-ասել է Պետերլեն ու կատարել ԵՄ հիմնը շրթնահարմոնով։

Բոլոր պատգամավորները հոտնկայս ծափահարել են պատգամավորին։

Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդարանի ընտրությունները կկայանան մայիսի 23-ից 26-ը։

Placeholder
Պատգավավորը հրաժեշտ է տալիս Եվրոպական խորհրդարանին՝ կատարելով ԵՄ հիմնը