Երգչուհի Ադելը բաժանվել է ամուսնուց
Մշակույթ
18:33 20/04/2019
Աշխարհ

Երգչուհի Ադելը բաժանվել է ամուսնուց

Բրիտանացի երգչուհի Ադլելը բաժանվել է ամուսնուց: Այս մասին հայտնում է  Associated Press-ը՝ հղում անելով երգչուհու ներկայացուցչին:

Երգչուհին ամուսնացած էր ամերիկացի գործարար Սայմոն Կոնեկի հետ, նրանք ունեն մեկ որդի՝  Անջելոն, որը ծնվել է 2012 թվականին:

«Ադելն ու նրա ամուսինը բաժանվել են: Նրանք տրամադրված են միասին դաստիարակել որդուն: Ինչպես և նախկինում, նրանք խնդրում են հարգել իրենց անձնական կյանքը»,- երգչուհու ներկայացուցչի խոսքերը փոխանցում է գործակալությունը:

Placeholder
Երգչուհի Ադելը բաժանվել է ամուսնուց