Ալեն Դելոնը կստանա «Ոսկե արմավենի»
Մշակույթ
16:46 20/04/2019
Աշխարհ

Ալեն Դելոնը կստանա «Ոսկե արմավենի»

Ֆրանսիացի հանրահայտ դերասան 83-ամյա Ալեն Դելոնին շնորհվել է Կաննի միջազգային կինոփառատոնի պատվավոր «Ոսկե արմավենին»։

«Մենք երջանիկ ենք, որ Ալեն Դելոնը համաձայնվել է ընդունել այս մրցանակը»,- Գազետա.ռու-ի հաղորդմամբ՝ ասել է փառատոնի գլխավոր տնօրեն Թիերի Ֆրեմոն։

Դերասանը մրցանակը կստանա մայիսին։

Ալեն Դելոնը «Ոսկե արմավենու» կարժանանա իր հարուստ կարիեայի համար, որը  խաղացել է «Թեժ արևի վրա», «Ընձառյուծ», «Ռոկկոն և նրա եղբայրները» և այլ ֆիլմերում։

 

Placeholder
Ալեն Դելոնը կստանա «Ոսկե արմավենի»