Ծնվել է դերասան Վենսան Կասելի «ամազոնուհի» դուստրը
Մշակույթ
15:32 20/04/2019
Աշխարհ

Ծնվել է դերասան Վենսան Կասելի «ամազոնուհի» դուստրը

Ֆրանսիացի հայտնի դերասան Վենսան Կասելը երրորդ անգամ հայր է դարձել: Այս մասին դերասանը գրել է Instagram-ի իր էջում:

Նա լուսանկար է հրապարակել և գրել. «Ամազոնուհին ծնվել է»:

Նշենք, որ 2018 թվականին 52-ամյա Վենսան Կասելն ամուսնացել է 21-ամյա մոդել Թինա Կունակիի հետ։

Նրանք ծանոթացել են 2015 թվականին: Նրանց հետ չի պահել անգամ տարիքային մեծ տարբերությունը:

Հիշեցնենք, որ Թինա Կունակիի հետ  Վենսան Կասելի ամուսնությունը երկրորդն է: Նա նախկինում եղել է դերասանուհի Մոնիկա Բելուչիի ամուսինը: Աստղային զույգը 14 տարվա համատեղ կյանքից հետո պաշտոնապես հայտարարեց ամուսնալուծության մասին: Նրանք ունեն երկու դուստր` 13-ամյա Դևան և 8-ամյա Լեոնին:

Placeholder
Ծնվել է դերասան Վենսան Կասելի «ամազոնուհի» դուստրը