Մոդիլիանիի հազվագյուտ քանդակը ներկայացվելու է Christie's-ում
Մշակույթ
16:38 20/04/2019
Աշխարհ

Մոդիլիանիի հազվագյուտ քանդակը ներկայացվելու է Christie's-ում

Իտալացի հայտնի  գեղանկարիչ և քանդակագործ Ամեդեո Մոդիլիանիի (1884-1920 թթ.) հազվագյուտ քանդակը մայիսին առաջին անգամ ներկայացվելու է Նյու Յորքի Christie's  աճուրդում։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այդ մասին հայտնել է  The Wall Street Journal-ը։

Խոսքը կեսմետրանոց կրաքարե Tete («Գլուխ») քանդակի մասին է, որը ստեղծվել է 1911-1912 թվականներին։ Ներկա պահին այն գտնվում է մասնավոր հավաքածուում։ Այն կլինի  իմպրեսիոնիզմին և ժամանակակից արվեստին նվիրված աճուրդի գլխավոր լոտերից մեկը, որը կայանալու է մայիսի 13-ին։

Քանդակը գնահատվել է 30-40 միլիոն դոլար, չնայած փորձագետներն ընդգծում են, որ վերջնական գինը, որով արվեստի գործը կվաճառվի, կլինի ավելի բարձր։ Ավելի վաղ Christie's-ը վաճառել էր Մոդիլիանիի մեկ այլ քանդակ 70,7 միլիոն դոլարով։

Բացի Մոդիլիանիի «Գլխից», որը դառնալու է առաջիկա վաճառքի ամենաթանկ լոտը, ներկայացված է լինելու Պիկասոյի, Ռենուարի, Մատիսի, Վան Գոգի, Դեգայի, Մոնեի կտավներից։

Placeholder
Մոդիլիանիի հազվագյուտ քանդակը ներկայացվելու է Christie's-ում