Հարավկորեական BTS խմբի տեսահոլովակը Գինեսի եռակի ռեկորդակիր է
Մշակույթ
09:16 20/04/2019
Աշխարհ

Հարավկորեական BTS խմբի տեսահոլովակը Գինեսի եռակի ռեկորդակիր է

Guinness World Records-ի կազմակերպիչները հայտարարել են, որ Հարավային Կորեայից BTS երաժշտական խմբի «Boy with Luv» երգի տեսահոլովը համաշխարհային երեք ռեկորդ է սահմանել։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, այն Յութուբում մեկ օրում ամենաշատ դիտված  տեսանյութն է, շատ կարճ ժամանակում հավաքել է 100 հազար դիտում, K-Pop խմբի կողմից ներկայացված մեկ օրում ամենադիտված  տեսահոլովակը։

«Մեզ համար մեծ պատիվ է, որ BTS դարձել է Գինեսի համաշխարհային ռեկորդակիրների ընտանիքի մասը»,- նշել է կազմակերպիչները։

BTS-ի Boy With Luv տեսահոլովակը ընդգկվել է Map of the Soul: Pers ալբոմում։ Տեսահոլովակի և ալբոմի մասին հաղորդագրությունը ապրիլի 13-ին է հրապարակվել։ Մի քանի օրում այն դիտել է շուրջ 164 միլիոն մարդ։

Placeholder