Հակառակորդը  հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2200 կրակոց. ՊԲ
Քաղաքական
13:54 20/04/2019
ԼՂՀ

Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2200 կրակոց. ՊԲ

Ապրիլի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2200 կրակոց: Այս մասին հայտնում են Արցախի ՊԲ-ից:

Նշվում է, որ  ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

 

Placeholder
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2200 կրակոց. ՊԲ