Շախմատի ԵԱ. 2 հաղթանակ և 3 պարտություն նախավերջին տուրում
Սպորտ
16:51 22/04/2019
Հայաստան

Շախմատի ԵԱ. 2 հաղթանակ և 3 պարտություն նախավերջին տուրում

Թուրքիայում ավարտին մոտեցող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության նախավերջին՝ 10-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակի են հասել Լիլիթ Մկրտչյանը և Սիրանուշ Ղուկասյանը:Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Պարտություն են կրել Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը և Մարիա Գևորգյանը:

Վերջին տուրից առաջ Լիլիթ Մկրտչյանը վաստակել է 6.5 միավոր, Էլինա Դանիելյանը, Սիրանուշ Ղուկասյանը և Մարիա Գևորգյանը՝ 5.5-ական, իսկ Աննա Սարգսյանը՝ 4:

Միանձնյա առաջատարն է 8 միավոր հավաքած Իննա Գապոնենկոն (Ուկրաինա):

Placeholder
Շախմատի ԵԱ. 2 հաղթանակ և 3 պարտություն նախավերջին տուրում