ՀՔԾ. Միհրան Պողոսյանի արտահանձնումն ընթացքի մեջ է
Իրավունք
10:00 22/04/2019
Հայաստան

ՀՔԾ. Միհրան Պողոսյանի արտահանձնումն ընթացքի մեջ է

ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ռուս իրավապահների կողմից հայտնաբերվել է Ռուսաստանի Դաշնության Կարելիայի Հանրապետությունում։ Նա ձերբակալվել է։

Panorama.am-ը տեղեկացավ Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանից։

Նա ասաց, որ Պողոսյանի արտահանձնման գործընթացը կատարման մեջ է։

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: Նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։

Placeholder
ՀՔԾ. Միհրան Պողոսյանի արտահանձնումն ընթացքի մեջ է