Պոմպեո. ԱՄՆ-ը ռազմական միջամտությամբ չի փոխի Իրանում գործող ռեժիմը
Քաղաքական
12:00 22/04/2019
Տարածաշրջան

Պոմպեո. ԱՄՆ-ը ռազմական միջամտությամբ չի փոխի Իրանում գործող ռեժիմը

Միացյալ Նահանգները չի ձգտում Իրանում ռեժիմի փոփոխությունների՝ ուղղակի ռազմական միջամտության միջոցով: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն՝ ԱՄՆ-ում իրանական համայնքի ներկայացուցիչների հետ փակ հանդիպման ժամանակ: Այս մասին, ինչպես հայտնել է Тасс-ը, գրել է «Axios» կայքը՝ հղում անելով ներկա գտնված իր աղբյուրներին:

Նշվում է, որ անցյալ երկուշաբթի պետքարտուղարը հանդիպել էր համայնքի 15 ներկայացուցիչների հետ Դալասի հյուրանոցներից մեկում: Նրան հարց էին ուղղել Վաշինգտոնի հնարավոր գործողությունների մասին, եթե Թեհրանում «ռեժիմը չի փոխվի»: Պոմպեոն նշել է, որ ԱՄՆ-ի ղեկավարությունը «փորձում է չօգտագործել ռեժիմի փոփոխություն» եզրույթը։

Պոմպեոն բացառել է ԱՄՆ-ի կողմից  ռազմական միջամտության վերացումը ու անորոշ ձևակերպմամբ ասել, Միացյալ Նահանգների շահերից է, որ «Իրանը ղեկավարվի ոչ հեղափոխական առաջնորդների խումբը»: Պետդեպարտամենտի ղեկավարը «երաշխիքներ չի տվել», որ միակողմանի ամերիկյան պատժամիջոցները չեն վնասի երկրի բնակչությանը:

Placeholder
Պոմպեո. ԱՄՆ-ը ռազմական միջամտությամբ չի փոխի Իրանում գործող ռեժիմը