Սյունքում փորձում են գումար հայթայթել փլուզված եկեղեցու վերականգնման համար
Մշակույթ
11:32 23/04/2019
Հայաստան

Սյունքում փորձում են գումար հայթայթել փլուզված եկեղեցու վերականգնման համար

Սյունիքի մարզի Խդրանց գյուղի՝ 1899 թ. կառուցված եկեղեցու կողային պատը փլուզվել է։ Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 20-ին, 21-ին փրկարարները սահմանազատել են տարածքը, 23-ին տարածք է այցելել մարզպետի տեղակալներից մեկը։

ԱԻՆ-ից հայտնում են, որ  փլուզված պատի մակարեսեը 180 քմ է։

Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության, մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետերին ու Կապանի փոխհամայնքապետին:
Մարզպետարանից հայտնեցին, որ կարևորում են մշակութային հուշարձանների պահպանությունը, խնդիրը գտնվում է   մշակույթի նախարարության և Սյունիքի մարզպետարանի ուշադրության կենտրոնում։

Թե ինչքան գումար է պետք եկեղեցու պատի վերականգնմա համար, մարզպետարանի կրթության, մշակույթի ու սպորտի վարչությունից Panorama.am-ին  ասացին, դեռ հաշվարկ չկա։
Սակայն քայլեր են իրականացվում գումարի հայթայթման համար։

«Այժմ նախարարության ու մարզպետարանի կողմից քայլեր են ձեռնարկվում՝ եկեղեցու վերականգնման համար ֆինանսական միջոցներ հայթայթելու և վերականգնումը պատշաճ մակարդակով իրականացնելու համար։

Առաջիկայում նաև լրացուցիչ քայլեր կձեռնարկվեն նման միջադեպերից խուսափելու   հուշարձանների պահպանությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով»,-նշում են մարզպետարանից։









Placeholder
Սյունքում փորձում են գումար հայթայթել փլուզված եկեղեցու վերականգնման համար