Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Բացառված է որևէ մեկի նկատմամբ «գործ կարվի», ընդհանրապես մոռացեք այդ արտահայտությունը, չկա այդպիսի բան»,- այս մասին այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն՝ արձագանքելով Պետական վերահսկողական ծառայության պետ (պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցված է), մեղադրյալի կարգավիճակ ունեցող Դավիթ Սանասարյանի քրգործին:
Հարցին, թե արդյոք գործը կփոխանցվի Հատուկ քննչական ծառայությանը, դատախազն ասաց, որ քննչական մարմինների փոփոխության համար, այսպես կոչված, բացարկի ինստիտուտի գոյության համար պետք է հիմքեր ունենան. «Երբ կլինեն այդպիսի հիմքեր, ուրեմն դա կիրացվի, չեն լինի այդպիսի հիմքեր, ուրեմն դա չի իրացվի։ Հիմքեր դեռ չկան»։
Անդրադառնալով ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի արտահանձման գործընթացին՝ Արթուր Դավթյանն ասաց, որ այս պահին արտահանձնման հետ կապված խնդիրներ չկան. «Բնականոն ընթացքի մեջ է, մեր և ՌԴ-ի դատախազության համագործակցության արդյունքում 40 օրով նա կալանավորվել է»:
Հարցին՝ Միհրան Պողոսյանը ՌԴ քաղաքացի՞ է, գլխավոր դատախազն ասաց, որ նման տեղեկատվություն չկա: