Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կատարվել է լյարդի փոխպատվաստում
Առողջություն
11:22 25/04/2019
Հայաստան

Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կատարվել է լյարդի փոխպատվաստում

Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կատարվել է լյարդի փոխպատվաստում՝  կենդանի դոնորից ռեցիպիենտին։ Այն իրականացվել է 56 տարեկան կնոջ, ում համար դոնոր է հանդիսացել նրա 20-ամյա դուստրը:

Վիրահատությունը կատարվել է ապրիլի 24-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնում՝  Մոսկվայի Բուռնազյանի անվան պետական գիտական կենտրոնի մասնագետների աջակցությամբ։

Առողջապահության նախարարը Արսեն Թորոսյանը գործադիրի այսօրվա նիստում հայտնեց, որ այդ ուղղությունը զարգացնելու են։ Մասնավորապես, նախատեսվում է 2020 թվականի պետական բյուջեով գումար հատկացնել լյարդի, երիկամի փոխպատվաստման համար։

Ըստ նախարարի՝ լյարդի փոխպատվաստումը մոտ 100 հազար դոլար է։

Placeholder
Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կատարվել է լյարդի փոխպատվաստում