Ջեմ Օզդեմիր. Ցեղասպանության թեման պետք է ներառվի դասագրքերում
Քաղաքական
09:04 25/04/2019
Հայաստան

Ջեմ Օզդեմիր. Ցեղասպանության թեման պետք է ներառվի դասագրքերում

Թուրքական արմատներով գերմանացի քաղաքական գործիչ, «Կանաչների կուսակցության» համանախագահ, Բունդեսթագի պատգամավոր  Ջեմ Օզդեմիրը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում ապրիլի 24-ին Ցեղասպանության զոհերի հիշատակման օրվա կապակցությամբ։

«Այսօր մենք հիշատակում ենք հայերի ու մյուս քրիստոնեաների ցեղասպանության 104-րդ տարելիցը։ Երբեք թույլ չտանք մոռանալ այս ահավոր ողբերգությունն ու Գերմանիայի մասնակցությունը։ Ժամանակն է, որ այս թեման ներառվի դասագրքերում, ինչպես նաև հերերոների և հոտենտոտների ցեղասպանությունը»,-գրել է Օզդեմիրը։

Պատգամավորը հիշեցրել է նաև, որ 2016թ.-ին Գերմանիայի բունդեսթագը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։

 

Placeholder
Ջեմ Օզդեմիր. Ցեղասպանության թեման պետք է ներառվի դասագրքերում