«E-cult». շուրջ 370 հազար աշակերտ կարող է անվճար այցելել  թատրոններ և համերգասրահներ
Կրթություն, գիտություն
12:32 25/04/2019
Հայաստան

«E-cult». շուրջ 370 հազար աշակերտ կարող է անվճար այցելել թատրոններ և համերգասրահներ

ՀՀ կրթության և գիտության նախարարի Արայիկ Հարությունյանը գործադիրի այսօրվա նիստում հայտարարեց, որ նախորդ շաբաթ  մեկնարկել է «E-cult» դպրոցական աբոնեմենտային  նախագիծը, որի շրջանակներում նախատեսվում է շուրջ 370 հազար աշակերտների այցելություններ թատրոններ և համերգասրահներ:

Նախարարը նշեց, որ մինչ այդ արդեն մեկնարկել էր այցը՝  պատկերասրահներ և թանգարաններ։
«Սա էլեկտրոնային հարթակ է և կոչ եմ անում ծնողներին, ծնողական խորհուրդներին, ուսուցիչներին, առավելագույնս խրախուսել, որ աշակերտները գրանցվեն և այցելեն այդ մշակութային հաստատությունները»,- ասաց Արայիկ Հարությունյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ սա նշանակում է, որ այս տարի հանրակրթական դպրոցներում սովորող բոլոր աշակերտներին հնարավորություն են տալիս՝ պետական բյուջեի հաշվին տարին մեկ անգամ այցելել թատրոն, համերգասրահ և թանգարան։ Նա նաև կարևորեց, որ ուսուցիչները ևս ներառված են ծրագրում:

«Մենք մշակույթը և կրթությունը տեսնում ենք նույն տրամաբանության մեջ,և մշակույթին վերապահում ենք կրթական դերակատարում: Կրթությունը մշակութային երևույթ է, նաև սրանով են պայմանավորված կառուցվածքային փոփոխությունները, որ մենք իրականացնում ենք կրթության և գիտության, մշակույթի նախարարությունները միավորելով»,-ասաց վարչապետը:


 

Placeholder
«E-cult». շուրջ 370 հազար աշակերտ կարող է անվճար այցելել թատրոններ և համերգասրահներ