«Իրատես». Իշխանական հիերարխիայում սպասվում են կադրային լուրջ վերադասավորումներ
Օրվա մամուլ
09:53 26/04/2019
Հայաստան

«Իրատես». Իշխանական հիերարխիայում սպասվում են կադրային լուրջ վերադասավորումներ

«Իրատես» թերթը գրում է. «Ամռանը` հունիս-հուլիս ամիսներին, իշխանական հիերարխիայում սպասվում են կադրային լուրջ վերադասավորումներ: Հիշենք` վարչապետին կից գործում է մի քանի հոգուց կազմված կադրային «կաստինգ» իրականացնող թիմ, որի ուսումնասիրությունների արդյունքների վրա էլ տեղի կունենան սպասվող փոփոխությունները, որոնք կլինեն առաջին հերթին կառավարությունում։ Ընդ որում, բավականին բարձր մակարդակներում:

Կառավարության մեր աղբյուրները չեն բացառում, որ բանը հասնի մինչև Կարգին Հայկոյին` Երևանի քաղաքապետին: Բանն այն է, որ քաղաքի այսօրվա աղտոտ, անծաղիկ, չխնամված տեսքն արդեն իսկ ազդում է «բիչոկներ» հավաքելու սիրահար վարչապետի նյարդերի վրա։

Եթե այսպես շարունակվի` «հունիս-հուլիս ամիսներին աղբահանության առումով ուղղակի կատաստրոֆա կլինի. վարչապետը «ժերտվա» կտա Մարությանին, որպեսզի հանգստացնի առանց այն էլ իրենից մեծ հիասթափություն ապրող ժողովրդին, պարզապես առաջացել է զուգահեռ խնդիրը` իսկ ու՞մ նշանակել... «Իմ քայլի» ավագանիում չկա կոմպետենտ մարդ, որը կկարողանա հոգալ Երևանի` հիդրայի վերածվող խնդիրները»,- ասաց մեր աղբյուրը»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Placeholder
«Իրատես». Իշխանական հիերարխիայում սպասվում են կադրային լուրջ վերադասավորումներ