Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթած Վլադիմիր Զելենսկին մեկնել է Թուրքիա հանգստանալու։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ Նա նշել է, որ խոստացել էր ընտրողներին թափանցիկություն։
«Ահա այսպես։ Թռչում ենք Թուրքիա: Երեխաներին տանում եմ ամենամյա «Ուրախ է» փառատոնին»,- գրել է Ուկրաինայի նորընտիր նախագահը։
Զելենսկին նշել է, որ սա չորս ամսվա մեջ իր առաջին հանգստյան օրերն են, կվերադառնա երկու օրից։
Հիշեցնենք, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կայացել է մարտի 21-ին։ Ապրիլի 30-ին կհայտարարվեն ընտրությունների պաշտոնական արդյունքները։ Գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի լիազորությունների ժամկետը լրանում է դրանից հետո 30 օրվա ընթացքում։