WikiLeaks. ԱՄՆ-ն ցանկանում է Ասանժին մեղադրել լրտեսության մեջ
Քաղաքական
18:08 26/04/2019
Աշխարհ

WikiLeaks. ԱՄՆ-ն ցանկանում է Ասանժին մեղադրել լրտեսության մեջ

ԱՄՆ  իշխանությունները  պատրաստվում են  WikiLeaks –ի հիմնադիր Ջուլիան Ասանժին մեղադրեն լրտեսության հոդվածով։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարությունը տեղադրված է WikiLeaks-ի Թվիթերում։

«ԱՄՆ արդարադատության նախարարությունը փորձում է նրա դեմ գործ հարուցել լրտեսության հոդվածով։ Լրտեսության հոդվածով պատիժը կարող է նախատեսել մահապատիժ»,- նշված է կազմակերպության հայտարարությունում։

Ասանժը 2006-ին հիմնել է WikiLeaks պորտալը, որտեղ հրապարակել է մի շարք կառավարությունների, այդ թվում ԱՄՆ-ի, գործունեության վերաբերյալ գաղտնի տեղեկատվություն։

2012-ի ամռանը Ասանժը ապաստան էր խնդրել Էկվադորի ԱԳՆ-ից, որպեսզի խուսափի Շվեդիա արտահանձնումից, որտեղ նա մեղադրվում էր սեռական բնույթի հանցագործությունների մեջ, կամ ԱՄՆ, որտեղ նա կարող էր բանտարկվել լրտեսության համար: Նա վեց տարի ապրում էր Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանատանը։ Ասանժը ձերբակալվել է ապրիլի 11-ին Մեծ Բրիտանիայի ոստիկանության կողմից։  Ասանժի պաշտպանական կողմը մտավախություն ունի, որ նրան ԱՄՆ արտահանձելու դեպքում սպառնում է 35 տարվա ազատարզկում կամ մահապատիժ, բայց ԱՄՆ արդարադատության նախարարությունը պնդում է, որ նրան ընդամենը սպառնում է 5 տարվա ազատազրկում հաքերային գործունեության համար։ Մեծ Բրիտանիայի իշխանությունը հայտարարել է, որ Ասանժին չեն հանձնի այն երկրին, որտեղ նրան սպառնում է մահապատիժ։

Placeholder
WikiLeaks. ԱՄՆ-ն ցանկանում է Ասանժին մեղադրել լրտեսության մեջ