Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այս տարվանից ապրիլի վերջին շաբաթ օրը նշվելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր: Այս տարի այդ օրը ապրիլի 27-ն է` այսօր։ «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների անցկացման համար պահուստային ֆոնդից կառավարության աշխատակազմին տրամադրվել է 124 մլն դրամ:
Այսօր Երևանում և մարզերում կազմակերպվելու են տարաբնույթ միջոցառումներ՝ ծառատունկ, մարզական խաղեր, ցուցահանդեսներ, հանրային քննարկումներ, համերգային ծրագիր, թատերական ներկայացումներ, կավճանկարչություն և այլն։
Նշենք, որ այսօր Երևանում մինչև ժամը 24:00-ն երկկողմանի փակ է Մաշտոցի պողոտան՝ Ֆրանսիայի հրապարակից մինչև Հաղթանակի կամուրջ: Արգելվում է երթևեկությունը Թումանյան-Սարյան փողոցիների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա, Թումանյան-Տերյան փողոցիների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա, Պուշկինի-Սարյան փողոցիների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա, Արամի-Կողբացու փողոցիների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա, Ամիրյան-Սարյան փողոցների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա, Ամիրյան-Զաքիյան փողոցիների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա: