ՀՀ Քաղաքացու օրն է
Օրվա թեմա
09:00 27/04/2019
Հայաստան

ՀՀ Քաղաքացու օրն է

Այս տարվանից ապրիլի վերջին շաբաթ օրը նշվելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր:  Այս տարի այդ օրը ապրիլի 27-ն է` այսօր։ «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների անցկացման համար պահուստային ֆոնդից կառավարության աշխատակազմին տրամադրվել է 124 մլն դրամ:

Այսօր Երևանում և մարզերում կազմակերպվելու են տարաբնույթ միջոցառումներ՝ ծառատունկ, մարզական խաղեր, ցուցահանդեսներ, հանրային քննարկումներ, համերգային ծրագիր, թատերական ներկայացումներ, կավճանկարչություն և այլն։   

Նշենք, որ այսօր Երևանում մինչև ժամը 24:00-ն երկկողմանի փակ է  Մաշտոցի պողոտան՝ Ֆրանսիայի հրապարակից մինչև Հաղթանակի կամուրջ: Արգելվում  է երթևեկությունը Թումանյան-Սարյան փողոցիների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա, Թումանյան-Տերյան փողոցիների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա, Պուշկինի-Սարյան փողոցիների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա, Արամի-Կողբացու փողոցիների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա, Ամիրյան-Սարյան փողոցների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա, Ամիրյան-Զաքիյան փողոցիների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա:

Placeholder
ՀՀ Քաղաքացու օրն է