All.me․ ապագային միտված սոցիալական հարթակ, որտեղ յուրաքանչյուրը կարող է նաև գումար վաստակել
Տնտեսություն
14:14 29/04/2019
Հայաստան

All.me․ ապագային միտված սոցիալական հարթակ, որտեղ յուրաքանչյուրը կարող է նաև գումար վաստակել

Աշխարհը գրաված սոցիալական հարթակների շրջանում իր ուրույն ու յուրահատուկ տեղն է սկսում զբաղեցնել all.me-ն․  նորարարական, զարգացող թվային հարթակ, որն իր մեջ ներառում է սոցիալական ցանց (meNetwork), վճարային համակարգ (mePay) և շուտով նաև առևտրային հարթակ (meMarket): Այլ կերպ ասած՝ all.me-ն «all in one» հարթակ է, որտեղ օգտատերը կարող է շփվել, կիսվել իր մտքերով ու լուսանկարներով, գումար վաստակել և գնումներ կատարել:

Որպես սոցիալական կայք all.me-ն միակն է աշխարհում, որ հնարավորություն է տալիս գումար վաստակել հետաքրիր հրապարակումների ու ակտիվության շնորհիվ` կիսելով գովազդատուներից ստացած եկամուտի մինչև 50%-ը ակտիվ օգտատերերի հետ, այն էլ կրիպտոարժույթով։ All.me-ն ունի իր ներքին արժույթը՝ МЕ, որը այս պահին մեծ հաջողություններ է գրանցում կրիպտոաշխարհում: ME թոքենն արդեն բորսայում է (CoinAll), որի գինը 2 ամսում ավելի քան 1000% աճ է գրանցել և շարունակում է աճել։ Նպատակը՝ ավելի խոշոր բորսաներ ներգրավելն է։

All.me-ի գլխավոր գրասենյակն Իռլանդիայում է, այն տարբեր երկրներում ունի 7 գրասենյակ՝  Ռուսաստանի տարբեր քաղաքներում, Կիպրոսում, Սեյշելյան կղզիներում։ Գրասենյակներում աշխատում է ավելի քան 150 մասնագետ։

Եվ քանի որ Հայաստանում ՏՏ ոլորտն արագ տեմպերով զարգանում է, ընկերությունը գրասենյակներ է բացել նաև Հայաստանում։ Հայաստանյան 2 գրասենյակներն արդեն ունեն 60-ից ավելի աշխատակից։ Սակայն թիմն այսքանով չի սահմանափակվելու ու շարունակում է ընդլայնվել։



Պրոդուկտի զարգացման վրա, մասնավորապես, աշխատում են չորս գրասենյակներից՝ Երևանից, Նիժնի Նովգորոդից, Վիլնյուսից և Մոսկվայից։ Հայաստանյան թիմում ներգրավված են ծրագրավորողներ, QA ինժեներներ, մարքեթինգի մասնագետներ, մոդերացիայի և աջակցության թիմեր, դիզայներներ։

«Մեր նպատակն է հավաքագրել քաղաքի լավագույն մասնագետներին մեկ վայրում և մասնագիտական աճի հնարավորություն տալ նոր հորիզոններում, նոր շուկաներում և բլոկչեյն տեխնոլոգիաներում»,- Panorama.am-ին ասաց all.me ընկերության Երևանյան գրասենյակի տնօրեն Արթուր Վարդանովը:

Կոնտենտ մարքեթինգի բաժնի ղեկավար Սոնա Ավետիսյանի խոսքերով, պրոյեկտը շատ արագ տեմպերով է զարգանում, օգտատերերի թիվն օր օրի մեծանում է:

«Այս պահին հիմնական թիրախային շուկան ԱՊՀ երկրներն են, Հնդկաստանը, Աֆրիկյան որոշ երկրներ։ Նպատակն է՝ all.me-ն ճանաչելի դարձնել ամենուրեք։  Հարթակի զարգացումներից խոսելիս չենք կարող չնշել նաև ֆունկցիոնալի բարելավումը։ Անընդհատ աշխատանք է տարվում և՛ այս մասով, և՛ դիզայներական տեսանկյունից, որպեսզի բավարարենք մեր օգտատերերի պահանջները»,-ասաց Սոնա Ավետիսյանը։

All.me հարթակը հասանելի է ամբողջ աշխարհում և  սոցիալական ցանցի օգտատերերի թիվն այսօր շուրջ 500.000 է։  Այն Հայաստանում նույնպես ունի օգտատերեր, որոնք շատ հետաքրքրված են հարթակի աշխատանքով և օրգանիկ կերպով ավելանում են։

«Տարբեր շուկաների համար մենք բանակցությունների մեջ ենք հայտնիների, աստղերի հետ։ Մեզ՝ որպես ամբասադոր, առաջինը միացել է Չելսիի նախկին հարձակվող Դիդիե Դրոգբան, ով մինչ այժմ մեր կողքին է, աջակցում է նախագծի զարգացմանը»,-ասաց Սոնա Ավետիսյանը:

Նշենք նաև, որ All.me բրենդը պարբերաբար մասնակցում է խոշոր իվենթների. օրինակ` 2018թ.-ին այն հանդիսանում էր Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի պաշտոնական գործընկերը Հայաստանում:

Բոլորովին վերջերս,  ապրիլի 9-10-ին Պանամայում անցկացված Լատինական Ամերիկայի համաշխարհային բիզնես ֆորումին մասնակցում էր նաև аll.me թվային հարթակի Խորհրդի անդամ ու զարգացման պատասխանատու Արտակ Թովմասյանը, ի թիվս  12 երկրների նախագահների, 90 նախարարների ու հայտնի բանախոսների։



All.me հարթակի առավելությունները՝ կետերով

. Սոցիալական ցանցը (meNetwork) պարգևատրում է օգտատերերին թվային ակտիվներով (ME)՝ սոցցանցում իրենց ակտիվությամբ պայմանավորված:

. E-commerce պլատֆորմը (meMarket), որը շուտով կգործարկվի, իրենից ներկայացնելու է առևտրային հարթակ, որտեղ օգտատերերը կարող են ձեռք բերել և վաճառել իրեր, ինչպես միմյանցից, այնպես էլ հայտնի բրենդներից։

. Վճարային համակարգ (mePay), որը մշակման փուլում է, FinTech-ի լուծում է, որը միավորում է բլոկչեյն տեխնոլոգիան, թվային ակտիվները, էլեկտրոնային փողը, ինչպես նաև դասական վճարային ծառայությունները: Ներքին բիլլինգի համակարգով փոխանցումները կարող են ցանցում կատարվել անմիջապես՝ առանց միջնորդավճարների:

Եվ  վերջում էլ հավելենք, որ Panorama.am-ը ևս հասանելի է all.me հարթակում, որտեղ կարող եք հետևել մեր եռալեզու լրահոսին (հայերեն, ռուսերեն, անգլերեն)։ 

Placeholder
All.me․ ապագային միտված սոցիալական հարթակ, որտեղ յուրաքանչյուրը կարող է նաև գումար վաստակել