Ինդոնեզիայում ընտրություններից հետո ձայների հաշվարկի ընթացքում մահացել է 272 մարդ
Օրվա թեմա
13:20 29/04/2019
Աշխարհ

Ինդոնեզիայում ընտրություններից հետո ձայների հաշվարկի ընթացքում մահացել է 272 մարդ

Ինդոնեզիայում ապրիլի 17-ին տեղի ունեցած ընտրություններից հետո միլիոնավոր քվեների հաշվարկին մասնակցածներից 272-ը մահացել են։ Այս մասին գրել է Guardian-ը:

Երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը նշել է, որ աշխատողների մահը կապված է ծանր աշխատանքի հետևանքով առաջացած հոգնածության հետ: Ընտրական պրոցեսին մասնակցածներից 1878-ն հիվանդացել է։

Առողջապահության նախարարությունը կոչ է արել հոգ տանել հիվանդների մասին, իսկ Ֆինանսների նախարարությունը զբաղվում է զոհերի հարազատներին փոխհատուցման վճարմամբ:

Հիշեցնենք, որ Ինդոնեզիայում անցկացվել էին միանգամից նախագահական և խորհրդարանական ընտրություններ՝ ծախսերի կրճատման նպատակով։ Երկրում ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 193 միլիոն, որոնց 80 տոկոսը մասնակցել է ընտրություններին: Յուրաքանչյուր մասնակից լրացրել է մինչև 5 քվեաթերթիկ:

Ինդոնեզիայի ԿԸՀ-ն նախատեսում է քվեների հաշվարկն ավարտել մայիսի 22-ին:

Placeholder
Ինդոնեզիայում ընտրություններից հետո ձայների հաշվարկի ընթացքում մահացել է 272 մարդ