Մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը կմասնակցի Եվրոպական խաղերին
Սպորտ
09:11 30/04/2019
Հայաստան

Մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը կմասնակցի Եվրոպական խաղերին

Մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը (օղակներ) կմասնակցի Եվրոպական խաղերին, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն արդեն պաշտոնապես ստացել է մարզիկի ուղեգիրը:

Հիշեցնենք, որ ապրիլի 10-14-ը լեհական Շեցին քաղաքում ավարտված Եվրոպայի վարկանիշային առաջնությունում Արթուր Թովմասյանը 7-րդն էր օղակների վարժությունում:

Եվրոպական խաղերին Հայաստանը կներկայացնեն նաև Վահագն Դավթյանը (օղակներ) և Արթուր Դավթյանը (բազմամարտ):

Placeholder
Մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը կմասնակցի Եվրոպական խաղերին