Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Սպայկա» ընկերության 7 մլրդ դրամի չվճարված հարկային պարտավորությունը վերաբերում է միայն 2015 թվականին: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:
Ըստ նրա՝ 2015-2018 թվականների համար պետք է հաշվարկներ կատարվեն:
«2016-2018 թթ-ն ընկած ժամանակահատվածի մի հատվածի վերաբերյալ տեղեկատվությունը դեռ ստանալու պրոցեսում է»,- ընդգծեց ՊԵԿ նախագահը՝ հավելելով, որ այդ թիվը հավանաբար կաճի:
Հարցին, թե սպասե՞ն խոշոր բացահայտումներին, Դավիթ Անանյանն արձագանքեց. «Սպասեք: Գիտեք չէ, որ հույսը վերջինն է մահանում, հույսատերը՝ նախավերջինը»: