Բելգիայի խորհրդարանի՝ ժխտողականությունը հանդուրժելու որոշումն անընդունելի է. Հայ Դատի հանձնախումբ
Քաղաքական
10:16 30/04/2019
Աշխարհ

Բելգիայի խորհրդարանի՝ ժխտողականությունը հանդուրժելու որոշումն անընդունելի է. Հայ Դատի հանձնախումբ

Բելգիայի Ներկայացուցիչների պալատում 2019թ.-ի ապրիլի 24-25-ին տեղի ունեցած  լիագումար նստաշրջանում քննարկվել և ընդունվել է մի օրենք, որը, ի թիվս այլ հարցերի, պատիժ է սահմանում Ռուանդայի ցեղասպանության և Սրեբրենիցայի սպանդի ժխտման համար։ Չնայած Բելգիայի հայ համայնքի և խորհրդարանի մի քանի անդամների, ինչպես նաև մասնագետների ջանքերին, ընդունված տեքստում չի ընդգրկել Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացումը: Այս մասին հայտնում է Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը։

Բելգիան պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը երեք մակարդակով՝ Ներկայացուցիչների պալատ, Սենատ և Կառավարություն` վարչապետ Չարլզ Միշելի պաշտոնական հայտարարությամբ:

«Բելգիայի խորհրդարանի՝ Հայոց ցեղասպանությունն օրենքից հանելու որոշումն անընդունելի է և խորապես հիասթափեցնող։ Ժխտողականության հանդուրժումը, անշուշտ, խրախուսում է ավտորիտար ռեժիմներին, ինչպես Էրդողանն է, և, ցավոք, դա կարող է կանաչ լույս լինել քսենոֆոբիկ հակահայկական տրամադրությունների համար»,-ասել է Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի ղեկավար Կասպար Կարապետյանը։

Կասպար Կարապետյանը նշել է, որ Բելգիայի հայ համայնքի հետ միասին կուժեղացնեն ջանքերը՝ պահանջելով արդարություն պահանջել անմեղ զոհերի և ցեղասպանության զոհերի ժառանգների համար: Առաջիկա ընտրություններից հետո մտադրություն են հայտնել սերտորեն աշխատել Բելգիայի նոր խորհրդարանի հետ՝ խնդիրն օրակարգ վերադարձնելու համար։

Placeholder
Բելգիայի խորհրդարանի՝ ժխտողականությունը հանդուրժելու որոշումն անընդունելի է. Հայ Դատի հանձնախումբ