Զինծառայողի՝ հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել
Իրավունք
17:54 30/04/2019
Հայաստան

Զինծառայողի՝ հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

Պայմանագրային զինծառայողի՝ գլխի շրջանում հրազենային բեկորային վնասվածք  ստանալու փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով՝ սպանության փորձ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Այս մասին Panorama.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի  տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 14:20-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում հրազենային բեկորային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Արգիշտի Սամվելի Սեփխանյանը:

Ա.Սեփխանյանը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, վիճակը գնահատվում է կայուն ծանր:



 

Placeholder
Զինծառայողի՝ հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել