Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել
Տնտեսություն
11:11 01/05/2019
Աշխարհ

Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել

Բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գները նվազել են: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն:

Ըստ աղբյուրի՝ Brent ապրանքանիշի նավթի հուլիսյան ֆյուչերսները նվազել են 0,65%-ով՝ հասնելով բարելի համար 71,59  դոլարի:

Թեթև տեսակի WTI  նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքն էլ նվազել է 1,03%-ով՝  կազմելով  63,25  դոլար՝ մեկ բարելի դիմաց։

Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:

Placeholder
Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել