Հանրահայտ Cirque du Soleil-ը Սաուդյան Արաբիայում «պահպանողական» կոստյումներով հանդես կգա
Հասարակություն
09:00 01/05/2019
Աշխարհ

Հանրահայտ Cirque du Soleil-ը Սաուդյան Արաբիայում «պահպանողական» կոստյումներով հանդես կգա

Համաշխարհային ճանաչում ունեցող կանադական Cirque du Soleil կրկեսն առաջին անգամ նոյեմբերին հյուրախաղերով հանդես է գալու Սաուդյան Արաբիայում և դրա համար կպատրաստի հատուկ «պահպանողական» կոստյումներ։ Ռիա նովոստիին հայտնել է կրկեսի ներկայացուցիչ Զեֆ Գոնսալեսը։ Նա նշել է, որ Սաուդյան Արաբիայի մի քանի քաղաքում վեց շաբաթում ավելի քան 45 ելույթ է նախատեսված։

«Սա կրկեսի առաջին հյուրախաղերն են այդ երկրում։ Ամենայն հավանականությամբ, ստիպված կլինենք գիմնաստների և ակրոբատների կոստյումները փակ անել՝ հաշվի առնելով երկրի առանձնահատկությունները»,- ասել է Գոնսալեսը։

Նրա խոսքով, Քաթարում հյուրախաղերից առաջ նախ հանձնաժողովը ծանոթացել է ծրագրին, արդյոք համապատասխանում է երկրում գործող նոմերին։

«Հանձնաժողովի խորհրդով մենք շոուում մասնակցություն ունեցող աղջիկների կոստյումներում փոփոխություններ էինք մտցրել։ Նրանք կիսաշրջազգեստների տակից լասինա էին հագել»,- ասել էր կրկեսի ներկայացուցիչը։

2018 թ. Սաուդյան Արաբիայի հասարակական կյանքում, որը համարում է աշխարհում ամենապահպանողական երկրներից մեկը, մի շարք փոփոխություններ են եղել։ Մասնավորապես, երկրում բացվել են կինոթատրոններ, թույլ են տվել անցկացնել համերգներ, տոնավաճառներ և փառատոներ մեծ թվով  հանդիսատեսի մասնակցությամբ, այդ թվում նաև կանանց։ Սաուդյան Արաբիայում սկսել են համերգներով հանդես գալ  հանրահայտ արաբական և համաշխարհային երգիչներ և խմբեր։

Placeholder