Արոնյանը 10-րդն է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում
Սպորտ
17:02 01/05/2019
Հայաստան

Արոնյանը 10-րդն է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը կրկին աշխարհի 10 լավագույն շախմատիստների շարքում է:

ՖԻԴԵ-ն հրապարակել է մայիս ամսվա լավագույն 100 շախմատիստների ցուցակը, որտեղ Լևոն Արոնյանը 10-րդ տեղում է: Դասակարգման աղյուսակի առաջատարն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է:

Հայաստանի ներկայացուցիչներից Գաբրիել Սարգսյանը 59-րդ, Հրանտ Մելքումյանը 93-րդ տեղում են:

Placeholder
Արոնյանը 10-րդն է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում