Մոսկվայում մայիսմեկյան երթին մասնակցել է ավելի քան 100 հազար մարդ
Հասարակություն
14:00 01/05/2019
Աշխարհ

Մոսկվայում մայիսմեկյան երթին մասնակցել է ավելի քան 100 հազար մարդ

Մոսկվայի Կարմիր հրապարակում ավելի քան 100 հազար մարդ մասնակցում է մայիսմեկյան երթին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ներքին գործերի նախարարության մայրաքաղաքային վարչությանը:

Արհմիությունների մոսկովյան ֆեդերացիայի կողմից կազմակերպված  տոնական երթը գլխավորել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, Ռուսաստանի անկախ արհմիությունների ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Շմակովը, Արհմիությունների մոսկովյան ֆեդերացիայի ղեկավար Միխայիլ Անտոնցևը:

Բազմաթիվ երկրներում մայիսի 1-ը նշվում է որպես Աշխատանքի և աշխատավորների միջազգային օր: Պատմության մեջ մայիսի մեկը մտել է 1884 թվականին, երբ ԱՄՆ-ում և Կանադայում կազմակերպվեցին ցույցեր՝ ի պաշտպանություն ութժամյա աշխատանքային օրվա: 


 

 

Placeholder
Մոսկվայում մայիսմեկյան երթին մասնակցել է ավելի քան 100 հազար մարդ