«Եվրատեսիլի» նոր կանոնը
Մշակույթ
16:17 02/05/2019
Աշխարհ

«Եվրատեսիլի» նոր կանոնը

«Եվրատեսիլ 2019»-ի ռուսաստանցի մասնակից Սերգեյ Լազարևը պատմել է նոր կանոնի մասին, որը մտցվել է մրցույթի բոլոր մասնակիցների համար: Գազետա.ռու-ի հաղորդմամբ, ըստ այդմ մասնակիցները պետք է արյան անալիզ հանձնեն: Այսկերպ պարզվում է, ինչ ազգություններ կան նրա գենետիկ կոդում: Լազարևն ասել է, որ իրենք թուղթ են ստորագրել, որ դա կարող է հանրայնացվել, հավելելով, որ իրենց էլ է հետաքրքիր, թե ինչպիսին կլինեն արդյունքները:

«Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթը կայանալու է մայիսի 14-18-ը Թել Ավիվում։ Մրցույթին մասնակցելու է 41 երկրի ներյայացուցիչ։ Մրցույթում Հայաստանը ներկայացնելու է Սրբուկը։

Placeholder