Փարիզում ձերբակալվել է 330 ցուցարար
Իրավունք
12:37 02/05/2019
Աշխարհ

Փարիզում ձերբակալվել է 330 ցուցարար

Փարիզում մայիսմեկյան ցույցից հետո իրավապահները ձերբակալել են 330 մարդու։ mk.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Franceinfo-ն՝ հղում անելով ներքին գործերի նախարարությանը։

Ամբողջ երկրում ձերբակալվել է 380 ցուցարար։ Զանգվածային միջոցառումների հետ կապված ակցիաների 24 մասնակից տուժել է և 14 ոստիկան ստացել են աննշան վնասվածքներ։

Ռիա նովոստին գրում է, որ Ֆրանսիայի ՆԳՆ տվյալներով, ամբողջ երկրում ակցիաներին մասնակցել է 151 հազար մարդ, այդ թվում 16 հազարը Փարիզում։

Placeholder
Փարիզում ձերբակալվել է 330 ցուցարար