37-ամյա Կասիլյասը սրտի վիրահատության է ենթարկվել, հնարավոր է նա ավարտի  կարիերան
Սպորտ
10:40 02/05/2019
Աշխարհ

37-ամյա Կասիլյասը սրտի վիրահատության է ենթարկվել, հնարավոր է նա ավարտի կարիերան

«Պորտուի» 37-ամյա  դարպասապահ Իկեր Կասիլյասը սրտի վիրահատության է ենթարկվել: Նրա կինը՝ Սառա Կարբոներոն այցելել է հիվանդանոցում գտնվող ամուսնուն:

Սառայի խոսքով՝ վիրահատությունը նորմալ է անցել, բոլոր փորձությունները մնացել են հետևում, գրում է sport.ru-ն:

Նշենք, որ Իկեր Կասիլյասը մարզումների ժամանակ ինֆարկտ է ստացել, ինչից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց և վիրահատել:

Մասնագետները կարծում են, որ 37-ամյա դարպասապահը կարող է ավարտել կարիերան:
 

Placeholder
37-ամյա Կասիլյասը սրտի վիրահատության է ենթարկվել, հնարավոր է նա ավարտի կարիերան