«Գահերի խաղի» դերասանուհին արգելափակել է թուրք հետևորդներին
Մշակույթ
11:36 03/05/2019
Տարածաշրջան

«Գահերի խաղի» դերասանուհին արգելափակել է թուրք հետևորդներին

«Գահերի խաղ» հայտնի հեռուստասերիալի գերմանաբնակ ազգությամբ թուրք դերասանուհի Սիբել Քեքիլին Instagram-ում արգելափակել է իր թուրք հետևորդներին։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։

Պատճառն է այն, որ երկար ժամանակ դերասանուհին սպառնալիքներ է ստացել թուրք հետևորդներից։  Նա նույնիսկ 2018թ. հոկտեմբերին այդ մասին հայտարարել է, թուրքական Haberler լրատվական կայքի հետ զրույցում, նշելով, որ մահվան սպառնալիքներ է ստացել։

Տեղեկացնենք, որ Քեքիլին հայտնի հեռուստասերիալում հանդես է գալիս «Շայի» հերոսի կերպարում։

Placeholder
«Գահերի խաղի» դերասանուհին արգելափակել է թուրք հետևորդներին