Նելսոն Մանդելայի նկարը վաճառվել է 112  հազար դոլարով
Մշակույթ
10:00 03/05/2019
Աշխարհ

Նելսոն Մանդելայի նկարը վաճառվել է 112 հազար դոլարով

Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ նախագահ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Նելսոն Մանդելայի (1918-2013 թթ.) նկարը, որտեղ պատկերված է Ռոբեն  կղզու բանտախցի դուռը, Նյու Յորքի Bonhams աճուրդային տունը վաճառել է 112  հազար դոլարով։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։

«Երբ իմ հայրը հեռացավ նախագահի պաշտոնից թոշակի, նա չէր գտնում, թե ինչով զբաղվեր։ Ես կարծում եմ, նրա համար արվեստն ինքնաարտահայտման հիանալի միջոց էր»,- ասել է Մանդելայի աղջիկը, ով հոր նկարը ներկայացրել էր  աճուրդի։ Մանդելան ընդհանուր 22 էսքիզ է թողել։

Աշխարհի տարբեր պետությունների ղեկավարներ, այդ թվում նաև ԱՄՆ նախկին նախագահներ Բարաք Օբաման ու Բիլ Քլինթոնը, բազմիցս այցելել են թիվ 5 բանտախուց, որի դռուն ու  բանալին է նկարել Մանդելան։

Մարդու իրավունքների համար պայքարի ամենահայտնի ակտիվիստներից Նելսոն Մանդելան Ռոբեն կղզու բանտում անցկացրել է 18 տարի (1964-1982 թթ.)։

Placeholder
Նելսոն Մանդելայի նկարը վաճառվել է 112 հազար դոլարով