Ռուսաստանը դարձել է ոսկու գնման համաշխարհային առաջատար
Տնտեսություն
18:01 03/05/2019
Աշխարհ

Ռուսաստանը դարձել է ոսկու գնման համաշխարհային առաջատար

2019 թվականի  առաջին եռամսյակում Ռուսաստանը դարձել է ոսկու գնման համաշխարհային առաջատար: Այս մասին  գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով  Ոսկու համաշխարհային  խորհրդի (WGC) տվյալները:

Ըստ WGC-ի տվյալների՝ Մոսկվան գնել է 55,3 տոննա ոսկի: Այսպիսով, երկրի ոսկու պահուստի ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 2,168 տոննա: Նշվում է , որ 2018 թվականին Ռուսաստանը ձեռք է բերել 274,3 տոննա ոսկի:

Տարեսկզբին  ոսկու ամենաակտիվ գնորդների թվում են եղել նաև Թուրքիան, Ղազախստանը, Էկվադորը, Քաթարը և Կոլումբիան:

Ընդհանուր առմամբ,  2019-ի առաջին եռամսյակում ոսկու գնման ռեկորդային ցուցանիշ է գրանցվել: Մասնավորապես, նշված ժամանակահատվածում  երկրները գնել են 145,5 տոննա ոսկի, ինչը 68%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ:

Placeholder
Ռուսաստանը դարձել է ոսկու գնման համաշխարհային առաջատար