Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
#CloudMTS #այբ #բեն #գիմ. մեծ զեղչ ամպային ենթակառուցվածքների ծառայությունների համար
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարել է մեծ զեղչ՝ մեծ, միջին և փոքր ընկերությունների համար նախատեսված ամպային ենթակառուցվածքների ծառայությունների համար:
Ընկերությունից մանրամասնում են, որ այս ծառայությունների շնորհիվ ընկերությունը ստանում է բազմատեսակ ամպային ենթակառուցվածքի՝ սերվերների, տվյալների պահման համակարգերի, ինչպես նաև այդ ռեսուրսների կառավարման համար ծրագրային հասանելիություն՝ միևնույն ժամանակ խուսափելով թանկարժեք սարքավորում ձեռքբերելու անհրաժեշտությունից:
Ավելին, ամպային ենթակառուցվածքների ծառայությունների շնորհիվ ընկերությունը վճարում է միայն համապատասխան ռեսուրսը տվյալ ժամանակահատվածում օգտագործելու համար և կարող է ավելացնել կամ նվազեցնել օգտագործվող ռեսուրսների ծավալն՝ ըստ անհրաժեշտության:
